Ապրիլի 12-ին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնին, Հայրապետական Սուրբ Պատարագի ժամանակ դուրս կբերվի Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը, որով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօրհնի մեր հայրենիքը և աշխարհասփյուռ ժողովրդին:
Սուրբ Պատարագի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ժամը 10:30-ին՝
- Հայաստանի հանրային հեռուստատեսության 1-ին ալիքով,
- Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի,
- «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով: