Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լավրովը և Մամեդյարովը քննարկել են կորոնավիրուսի համաճարակի շուրջ ստեղծված իրավիճակը

Լավրովը և Մամեդյարովը քննարկել են կորոնավիրուսի համաճարակի շուրջ ստեղծված իրավիճակը
11.04.2020 | 22:34

Ապրիլի 10-ին հեռախոսազրույց են ունեցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը: Ռուսական կողմի համաձայն՝ նախարարները քննարկել են երկու երկրներում կորոնավիրուսի համաճարակի շուրջ ստեղծված իրավիճակը, վարակի տարածման դեմ պայքարին և բացասական հետևանքները չեզոքացնելուն ուղղված քայլերը: Ադրբեջանի ԱԳՆ-ն մանրամասներ չի հայտնում: «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ հստակ չէ, թե ինչու է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հանկարծ դարձել դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների քննարկման առարկա: Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբը Ռուսաստանից վերադառնալ ցանկացող Ադրբեջանի քաղաքացիներին հորդորել է սպասել մինչև ապրիլի 20-ը:


Մինչ այդ հաղորդվել է, որ տասնյակ ադրբեջանցիներ հավաքվել են ռուս-ադրբեջանական սահմանի անցակետերում՝ սպասելով հայրենիք վերադառնալու թույլտվության:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ