Ղազախստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ COVID-19-ով վարակվելու դեպքերի թիվը հասել է 840-ի: Մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք: «Կորոնավիրուսային վարակի ևս 28 դեպք է գրանցվել. Նուր-Սուլթան քաղաքում՝ 1 դեպք, Ալմաթիում` 5, Աթիրայի շրջանում` 11, Կիզիլորդայի շրջանում`11», - ասվում է հայտարարության մեջ: