Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ֆրանսիայում բժիշկները հայտնել են կորոնավիրուսի պիկի ավարտի մասին

Ֆրանսիայում բժիշկները հայտնել են կորոնավիրուսի պիկի ավարտի մասին
11.04.2020 | 22:38

Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքի շտապ օգնության ծառայությունում անհետաձգելի դեպքերի խմբի ղեկավար Մարկ Նոյզեն եղել է ֆրանսիական արևելյան քաղաքով անցած կորոնավիրուսի փոթորկի էպիկենտրոնում: Վերջին մի քանի օրը նա որոշակի փոփոխություն է նկատում՝ պնդելով, որ կորոնավիրուսի դեպքերի թվի նվազման դրական տեղաշարժ կա, գրում է Reuters-ը։

«Իրավիճակը կարգավորվում է»,- ասել է նա Ֆրանսիայում կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոն Մյուլուզում կորոնավիրուսի դեպքերի մասին։ Նրա խոսքով՝ իր թիմը վերջին օրերին ավելի քիչ կանչեր է ստանում, որ թույլ է տալիս անձնակազմին «մի փոքր հանգստանալ և շունչ առնել»։ Ֆրանսիայի Գրանդ Էստ երկրամասում առողջապահության ոլորտի ներկայացուցիները հայտնում են, որ վաղաժամ է խոսել ճգնաժամի ավարտի մասին, բայց կարծում են, որ համավարակի պիկն արդեն անցյալում է։ Վերջին տվյալներով Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի 124,869 դեպք, 13,197-ը՝ մահվան ելքով։

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ