Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն ապաքինվել է կորոնավիրուսից

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն ապաքինվել է կորոնավիրուսից
11.04.2020 | 22:49

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ապաքինվել է կորոնավիրուսից: «Լոնդոնից վերադառնալուց հետո ինքնամեկուսացվել եմ տանը՝ կասկածելով, որ վարակված եմ Covid-19-ով։Վեցօրյա տնային ինքնամեկուսացումից հետո թեստավորվել եմ, ցավոք, պատասխանը դրական էր։ 14 օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։ Հուրախություն բոլորիս՝ պատասխանը բացասական էր։ Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը»,-ասել է մարզիկը:

Դիտվել է՝ 1501

Մեկնաբանություններ