Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը՝ Մեծ Զատիկը: Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, շարժական է: Հայ Առաքելական Եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը: Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Այս տարի եկեղեցիներում ծիսակատարությունները կանցկացվեն առցանց՝ առանց հավատացյալների մասնակցության: Առաջին անգամ Սուրբ Հարության տոնին մարդիկ չեն կարող մասնակցել բազմաթիվ երկրներում, այդ թվում և Հայաստանում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հատուկ կարգադրությամբ: