Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 46-ով՝ հասնելով 1013-ի, տեղեկացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Այսօր ժամը 11-ի տվյալներով՝ հիվանդությունից բուժվածների թիվը հասել է 197-ի` ավելանալով 24-ով: Կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում բուժվում է 803 մարդ:
Կատարվել է 7164 թեստավորում, գրանցվել է 13 մահ:
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար կառավարությունը մտադիր է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը՝ մարտի 16-ից գործող ռեժիմի վերջնաժամկետը ապրիլի 14-ի երեկոյան է: Կպահպանվեն տեղաշարժի, միջմարզային երթևեկության սահմանափակումները, չի աշխատի հանրային տրանսպորտը, բայց կթույլատրվեն այս օրերին արգելված տնտեսական գործունեության որոշ տեսակներ։