Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բելառուսում համաճարակը մտել է ավելի վտանգավոր փուլ

Բելառուսում համաճարակը մտել է ավելի վտանգավոր փուլ
12.04.2020 | 16:27

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Բելառուսի իշխանություններին հորդորում է պատրաստվել կորոնավիրուսի համաճարակի անբարենպաստ զարգացումների: Կազմակերպության փորձագետների խումբը Մինսկում հանդիպել է լրագրողներին և ներկայացրել ուսումնասիրությունների արդյունքները: Բելառուսում համաճարակը մտել է ավելի վտանգավոր փուլ, հայտարարել է խմբի ղեկավար Պատրիկ Օ’Քոննորը՝ հորդորելով իշխանություններին նախապատրաստել հիվանդանոցներն ու արտակարգ քայլերի կիրառման պլանը: ԱՀԿ-ի ներկայացուցիչները կոչ են անում չեղարկել զանգվածային միջոցառումները, այդ թվում` մայիսի 9-ի զինվորական շքերթը: Բելառուսի ՊՆ-ն հայտարարել է, որ «նույնիսկ չեն քննարկում» շքերթի հնարավոր չեղարկումը կամ հետաձգումը: Առողջապահության նախարարությունը շեշտել է, որ Բելառուսում լայնածավալ կարանտինային միջոցառումների կարիք չկա: Նախարար Վլադիմիր Կարանիկի խոսքով` «սահմանափակումները չեն հանգեցնի հիվանդության վերացմանը»: Ապրիլի սկզբից, ըստ պաշտոնական տվյալների, վարակակիրների թիվը ավելացել է 10 անգամ: Արձանագրվել է 2226 դեպք, վարակակիրների թվում են հարյուրավոր բուժաշխատողներ: 20 մարդ մահացել է:

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ