Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսի զոհերի և վարակակիրների թվով ԱՄՆ-ն առաջինն է

Կորոնավիրուսի զոհերի և վարակակիրների թվով ԱՄՆ-ն առաջինն է
12.04.2020 | 16:28

Կորոնավիրուսի համաճարակի զոհերի և վարակակիրների թվով ԱՄՆ-ը դարձավ աշխարհում առաջին երկիրը՝ մահացել է 20 608 մարդ, վարակի հետևանքով օրական մահանում է մոտ 200-ը: Վարակակիրների ընդհանուր թիվը՝529 951: Զոհերի ամենամեծ թիվը արձանագրվել է Նյու Յորքում՝ 6 400:


ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ երկրով մեկ հայտարարվել է «լայնածավալ աղետ» դրություն: Արտակարգ ռեժիմը սահմանվել է ամերիկյան բոլոր նահանգներում, և թույլ է տալիս դաշնային ու տեղական մակարդակով դյուրացնել պետական ֆինանսավորման հասանելիությունը: «Նախագահը շարունակում է արձագանքել ամերիկացիների առողջության պաշտպանությանը վերաբերող յուրաքանչյուր նահանգապետի հարցմանը»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը:

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ