Թուրքիան Չինաստանի իշխանություններից պաշտոնական բացատրություն է պահանջում Հայաստան ուղարկված հումանիտար օգնության տուփերի վրա գրառման կապակցությամբ՝ «Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը, և ավելի երկար, քան Յանցզի գետը»։ Անկարայի զայրույթի պատճառը Արարատ լեռան հիշատակումն է, որը թուրքական կողմը անվանում է Աղրի լեռ: Պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱԳՆ-ն դիմել է Անկարայում Չինաստանի դեսպանին և Չինաստանի ԱԳՆ-ին «պահանջելով պարզաբանել տուփերի վրա արված գրառման պատճառը»: