Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՄԱԿ. Կորոնավիրուսի համավարակը կարող է վտանգել սննդի մատակարարման համաշխարհային շղթան

ՄԱԿ. Կորոնավիրուսի համավարակը կարող է վտանգել սննդի մատակարարման համաշխարհային շղթան
12.04.2020 | 16:34

Նոր տեսակի կորնավիրուսով պայմանավորված համաշխարհային մակարդակով բիզնեսի գործունեության դադարն ու բազմաթիվ երկրներում սահմանված մեկուսացումը կարող են հանգեցնել մատակարարումների շղթայի խափանման և սննդի անապահովության մակարդակի աճի՝ մտավախություն են հայտնել ՄԱԿ-ից:


«Սուպերմարկետների դարակները դեռևս լի են ապրանքներով, սակայն երկարատև համավարակի ճգնաժամը կարող է ծանրաբեռնվածություն ստեղծել մատակարարման համալիր շղթայի համար, որը ներառում է գյուղատնտեսներին, ֆերմերներին, վերամշակող գործարանները, առաքման ծառայությունները, մանրավաճառներին և շատ ուրիշների»,- ասված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության զեկույցում: Խնդիրը ներկա պահին դեռևս սննդի պակասը չէ, այլ աշխարհում կիրառվող միջոցները համավարակի դեմ պայքարի համար: Սահմանների փակումը, տեղաշարժման սահմանափակումները և ավիացիոն և բեռնափոխադրման ոլորտում խափանումները բարդացրել են սննդի արդյունաբերությունը և ապրանքների միջազգային փոխադրումը՝ վտանգի առաջ կանգնեցնելով այն երկրներին, որոնք սննդի քիչ աղբյուրներ ունեն:

Դիտվել է՝ 1233

Մեկնաբանություններ