ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ անհրաժեշտ է վերականգնել տնտեսության գործունեությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Մամուլի ասուլիսում նա նշել է, որ երկրի փակ կամ բաց լինելու հարցը իր ձեռքերում է և շեշտել, որ դեռ որոշում չի կայացրել, սակայն դա լինելու է «մեծագույն որոշումը»: «Մենք պետք է հնարավորինս շուտ բացենք երկիրը: Ես կարող եմ լսել 35 մարդու, վերջում ես պետք է որոշում կայացնեմ, դա այն ամենն է, ինչ կարող եմ անել: Դա մեծագույն որոշում է, որը երբևէ պետք է ընդունեմ»,- ասել է Թրամփը:
Սահմանադրական հարցերով իրավաբան Փեյջ Փիթը CNN-ի հետ զրույցում ասել է, որ Թրամփը, հավանաբար, հնարավորություն չի ունենա երկիրն ամբողջովին վերաբացել, քանի որ նման լիազորություն չունի: Նրա խոսքով՝ ԱՄՆ Սահմանադրական դատարանը և Գերագույն դատարանը նախագահին լիազորություն չեն տալիս չեղարկել նահանգապետերի որոշումները: