Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թուրքիայում Չինաստանի դեսպանը պարզաբանել է ՀՀ ուղարկված արկղերին Արարատի հիշատակումը

Թուրքիայում Չինաստանի դեսպանը պարզաբանել է ՀՀ ուղարկված արկղերին Արարատի հիշատակումը
12.04.2020 | 22:35

Թուրքիան Չինաստանից բացատրություն է պահանջել օրերս Հայաստան
ուղարկված հումանիտար օգնության տուփերի վրայի գրառման կապակցությամբ: Անկարայի զայրույթի պատճառը Արարատ լեռան հիշատակումն է, որը Թուրքիայի տարածքում է գտնվում և կոչվում է Աղրը լեռ: Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում Չինաստանից Հայաստան ուղարկված բժշկական պարագաներով արկղերի վրա գրված էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:


Թուրքիայի ԱԳ նախարարությունը դիմել է Անկարայում Չինաստանի դեսպանին և Չինաստանի ԱԳՆ-ին պարզաբանում պահանջելով գրառման վերաբերյալ: Թուրքական մի շարք պարբերականներ գրառումը սկանդալային էին որակել, բողոքի ալիք էր բարձրացել նաև սոցիալական մեդիայում:
Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Համի Աքսոյի փոխանցմամբ` Անկարայում Չինաստանի դեսպանը հայտնել է, թե Հայաստան ուղարկված արկղերը պատրաստվել են տեղական իշխանությունների կողմից և Երևան են տեղափոխվել մասնավոր ընկերության միջոցով, ի սկզբանե տուփերի վրա միայն չինարեն գրառում է եղել, որը Արարատի մասին հիշատակում չի պարունակել, անգլերեն գրառումը հետո է ավելացվել: Դեսպանը, ընգծելով, որ Չինաստանը հարգում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նշել է, որ հարցի առնչությամբ քննություն է ընթանում, և արդյունքի մասին առաջիկայում կհայտնեն թուրքական կողմին:

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ