Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Երևան երրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի՝ հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը` հավելելով, որ հնարավոր դարձավ ապահովել 201 քաղաքացու անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, այլ երկրներից Մոսկվա տարանցման ճանապարհով բերված ռեագենտներն ու տարբեր անհրաժեշտ պարագաներ։
Հայաստան մեկնել ցանկացող, բայց նշյալ չվերթով մեկնել չկարողացած 8 քաղաքացի օդանավակայանից տեղափոխվել է «Նոյ» հյուրանոց, իսկ 30 քաղաքացի՝ Պոդոլսկում գնտվող ժամանակավոր կացարան՝ փոխանցում են դեսպանությունից։