Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թրամփը խոստացել է վերականգնել ԱՄՆ տնտեսությունը՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի

Թրամփը խոստացել է վերականգնել ԱՄՆ տնտեսությունը՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի
12.04.2020 | 22:44

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդվել է վերակառուցել ԱՄՆ տնտեսությունը՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացածների: «Մենք կվերակառուցենք նորից՝ ի հիշատակ նրանց, ովքեր մահացել են այսօր»,- ասել է Թրամփը Fox News-ի Justice with Judge Jeanine հաղորդման ամանակ: Թրամփի խոսքով՝ տնտեսության աճը կբարձրանա ինչպես «տիեզերանավը» ամերիկացի ժողովրդի՝ աշխատանքի վերադառնալու ցանկության և 2 տրիլիոն դոլարի ծավալով դաշնային աջակցության շնորհիվ:

«Եվ ես կարծում եմ, խթանն ու պահանջները, ինչպես նաև աշխատելու ցանկությունը կօգնեն մեզ հսկայական աճ գրանցել»,- ասել է Թրամփը: Նա հավելել է, որ ամերիկացիները կորոնավիրուսի դեմ «ճիշտ են պայքարել», և եթե երկիրը չհետևեր անվտանգության ուղեցույցներին, ինչպես սոցիալական հեռավորություն պահելուն, երկրում շատ ավելի մեծ թվով մահեր կգրանցվեին:

Դիտվել է՝ 1200

Մեկնաբանություններ