Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ֆեյսբուքում ուղերձ է հղել Զատկի տոնի առթիվ՝ իր կարեկցանքը հայտնելով կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տուժած իտալացիներին: «Նրանց համար, ովքեր տառապում են այսօր, ովքեր այսօր դատարկ աթոռին են նայում, նրանց համար, ովքեր այսօր պայքարում են հիվանդանոցի սենյակում իրենց արցունքներն ու ցավը զսպելու համար: Մենք կարոտում ենք բարեկամների ժպիտները, ընկերների գրկախառնությունը, մեր երկրի գեղեցիկ ավանդույթները, ձեռքսեղմումները եկեղեցում, հրապարակում, բարում:
Զոհաբերությունները, որոնք մեզնից յուրաքանչյուրն անում է այս կիրակի, հավատարմության ապացույցն են ամենակարևորի նկատմամբ և նրա, որ մենք կկարողանանք վերականգնվել շուտով»,- գրել է Կոնտեն և հավելել է, որ թեև այս տարի Զատիկը տարբերվում է, իրենք կկարողանանք հաղթահարել այս ամենը միասին: Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 19 000 մարդ: