Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել հիվանդանոցից

Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել հիվանդանոցից
12.04.2020 | 22:48

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել հիվանդանոցից՝ հայտնել են վարչապետի գրասենյակից:

«Վարչապետը դուրս է գրվել հիվանդանոցից և ապաքինումը կշարունակի Chequers-ում (ՄԹ վարչապետի ամառանոցն է): Հետևելով իրեն բուժող մասնագետների խորհրդին՝ վարչապետն անմիջապես չի վերադառնա աշխատանքի: Նա ցանկանում է շնորհակալություն հայտնել Սենթ Թոմաս հիվանդանոցի բոլոր աշխատակիցներին իր հանդեպ ցուցաբերած հոգատարության համար: Նա մտքով բոլոր նրանց հետո, որոնց խոցել է հիվանդությունը»,- ասվում է վարչապետի խոսնակի հայտարարության մեջ:


Բրիտանական ազգային առողջապահական համակարգին, ինչպես նաև հիվանդանոցի անձնակազմին իր երախտագիտությունն է հայտնել նաև Ջոնսոնի հարսնացուն՝ Քերի Սայմոնդսը:

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ