Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Եվրոպացիներին կոչ են արել ամառային արձակուրդի ծրագրեր չկազմել

Եվրոպացիներին կոչ են արել ամառային արձակուրդի ծրագրեր չկազմել
12.04.2020 | 22:50

Եվրոպացիներին խորհուրդ չեն տալիս ամրագրումներ անել ամառային հանգստի համար՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ հաղորդել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը: Նրա խոսքով, չարժե ամառային հանգստի ծրագրեր կազմել. «Խորհուրդ եմ տալիս չշտապել այդ հարցում: Դեռևս ոչ ոք չի կարող ստույգ կանխատեսումներ անել հուլիս-օգոստոս ամիսների համար»,- ասել է նա: ԵՀ ղեկավարն ակնկալում է, որ կորոնավիրուսով պայմանավորված, ծերանոցներ այցելությունների սահմանափակումները կգործեն նաև 2021-ին: «Պատվաստանյութի բացակայության պայմաններում տարեցների հետ շփումները պետք է սահմանափակվեն այնքան, որքան հնարավոր է: Ես գիտեմ, որ դժվար է, միայնությունը ճնշում է: Բայց խոսքը կյանքի մասին է»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 1589

Մեկնաբանություններ