Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 1039

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 1039
13.04.2020 | 13:18

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 26-ով՝ հասնելով 1039-ի, հիվանդությունից մահացել է ևս մեկ մարդ, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 14-ով և հասել 211-ի: Բացասական թեստերի ընդհանուր թիվն է 7631:


Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ մահվան նոր դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: «67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ», - Ֆեյսբուքում գրում է Ալինա Նիկողոսյանը:
Կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում բուժվում է 814 մարդ:

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ