Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկ թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ: Նա Քարվաճառում վարակված քաղաքացու կինն է և ինքնամեկուսացված էր: Թեստի դրական պատասխանից հետո քաղաքացին մեկուսացվել է Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորումում: Քարվաճառի վարակված երկրորդ դեպքով անձի շրջանակը ճշտված է, նրա առողջական վիճակը բավարար է. կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չունի:
Քաշաթաղի բուժմիավորումում այսօր մեկուսացվել են Միրիկ համայնքից ևս երկու քաղաքացիներ, որ վարակված քաղաքացու շփման առաջին շրջանակից էին:
Այս պահին մեկուսացված քաղաքացիների թիվը 12 է, այդ թվում՝ 4 վարակակիրները: Արցախում արտակարգ դրություն է՝ մինչև մայիսի 12-ը: