Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները, եթե գազը չի գերազանցել 10000, , էլէներգիան՝ 5 000 դրամը

Կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները, եթե գազը չի գերազանցել 10000, , էլէներգիան՝ 5 000 դրամը
13.04.2020 | 13:22

Կառավարությունը հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:

Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020-ի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝
1) բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը,
2) էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:
Աջակցությունը տրամադրվում է Միջոցառման 2-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020-ի փետրվարին սպառված բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով:

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ