Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսով հիվանդների սպասարկման համար ունենք 1400 մահճակալ

Կորոնավիրուսով հիվանդների սպասարկման համար ունենք 1400 մահճակալ
13.04.2020 | 13:24

Ակնկալվում է ՀՀ-ում կորոնավիրոսային հիվանդություններով ախտահարված անձանց լրացուցիչ մահճակալային ֆոնդ ծավալել և լրացուցիչ մասնագետներ ներգրավվել՝ նրանց վերապատրաստման արդյունքում, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և «Լիցենզավորման մասին» ՀՀ լրացում կատարելու մասին օրենքնի նախագծերը։

«Միայն կորոնավիրուսով հիվանդների սպասարկման համար ունենք արդեն 1400 մահճակալ։ Լրացուցիչ այլ բժշկական կազմերպությունների ներգրավվելու համար գուցե անհրաժետ լինի, որ եթե տվյալ բժշկական կազմակերպությունը չունի ինֆեկցիոն տեսակի լիցենզավորում, նա ևս կարողանա ներգրավվել և ապահովել պացիենտների բնականոն օգնությունն ու սպասարկումը», - ասաց նա։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողներ, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ