ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ հայ բժիշկները չեն հեռանում եվրոպական երկրներ կորոնավիրուսի դեմ պայքարում ավելի բարձր աշխատավարձերով աշխատանքի անցնելու համար:
Փոխնախարար Անահիտ Ավանեսյանն ի պատասխան նկատեց. «Ի պատիվ մեր բուժաշխատողների՝ որևէ նման տենդենց չենք նկատում, որ մեր մասնագետները փորձեն դրսում ավելի լավ պայմանների արձագանքել և հեռանալ: Հակառակը՝ տեսնում ենք, որ ողջ բուժհանրույթը համախմբված է և ոչ միայն ներգրավվում է կորանվիրուսի դեմ պայքարում, այլ նաև գիտամեթոդական միջոցներով աջակից լինում իրենց գործընկերներին», - ասաց նա: Անահիտ Ավանիսյանը նշեց, որ տեղի բժիշկները սերտ կապի մեջ են և պարբերաբար տեսակամուրջ-քննարկումներ են ունենում սփյուռքահայ բժիշկների հետ՝ համաճարակին դիմակայելու միջազգային փորձը յուրացնելու համար: