Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսի բուժումը պետպատվերի շրջանակում է

Կորոնավիրուսի բուժումը պետպատվերի շրջանակում է
13.04.2020 | 13:26

Կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժումը իրականացվում է պետպատվերի շրջանակում, ԱԺ-ում հայտարարեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

«Եթե անձի մոտ հաստատվել է վարակը, ապա բուժումը կատարվում է պետական պատվերի շրջանակում և ողջ օգնությունը ինչ նրան անհրաժեշտ է այդ ընթացքում ստանալ, պետությունն իր վրա է վերցրել։ Մենք հասկանում ենք, որ սա շրջապատի համար վտանգավոր հիվանդություն է և այս ընթացքում պետությունն իր վրա է վերցրել անձանց բուժման ծախսերը կրելու հանձնառությունը։ Ինչ վերաբերում է վիրուսով վարակված լինելու ընթացքում ոչ վիրուսի հետ կապված քրոնիկ հիվանդությունների բուժման ընթացքին, չեմ կարծում, որ դա ներառված է այդ ծավալի մեջ», - ասաց նախարարի տեղակալը հավելելով․ «Մենք հիմնականում պացիենտին անհրաժետ ողջ փաթեթը ապահովում ենք»:

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ