Առողջապահության համաշխարհային կազմակերպության Covid-19-ի հարցով հատուկ համակարգող Դևիդ Նաբարոն զգուշացրել է, որ վիրուսը պարտադիր չէ, որ տարածվի ալիք առ ալիք, ինչպես գրիպը:
Նա հայտարարել է, որ այս վիրուսը «կարող է դեռ երկար ժամանակ հետապնդել մարդկությանը», քանի դեռ պատվաստանյութ չի ստեղծվել: Մեկնաբանելով իր տեսակետը՝ նա նշել է, որ կարող են փոքր համաճարակներ են բռնկվել «ինքնաբերաբար», ուստի կարևոր է, որ յուրաքանչյուր համայնք «պաշտպանիչ վահան» ունենա՝ մեկուսացնելու վարակակիրներին և կանխելու ավելի մեծ համաճարակի բռնկումը: Նաբարոյի խոսքով՝ թեև Եվրոպայում և ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման թվերի տատանումներ են լինում, ԱՀԿ-ն «դեռևս բարձր պատրաստականության վիճակում է գտնվում և շատ մտահոգված է», հատկապես այն երկրների համար, որոնք թույլ առողջապահական համակարգ ունեն: Նա շեշտել է կորոնավիրուսի խնդրի համաշխարհային բնույթը և կոչ արել համաշխարհային առաջնորդներին առավել մեծ համագործակցություն ծավալել: