Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բորիս Ջոնսոն. Մենք կհաղթահարենք այս մարտահրավերը համբերատարությամբ, հավատով և հոգատարությամբ

Բորիս Ջոնսոն. Մենք կհաղթահարենք այս մարտահրավերը համբերատարությամբ, հավատով և հոգատարությամբ
13.04.2020 | 13:27

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տեսաուղերձ է հղել բրիտանացիներին:

«Ինձ համար բարդ է բառեր գտնել՝ արտահայտելու իմ պարտքը բժիշկներին կյանքս փրկելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միլիոնավոր և միլիոնավոր մարդկանց, տանը մնալու ջանքերը հատուցվում են: Այսօր մենք կհաղթահարենք այս մարտահրավերը համբերատարությամբ, հավատով և հոգատարությամբ, ինչպես շատ ուրիշներն ենք հաղթահարել անցյալում»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Նա ընդգծել է, որ Զատիկին առաջընթաց է արձանագրվում կորոնավիրւսի դեմ ազգային պայքարի հարցում: «Մենք դեռ չենք հաղթել մեր թշնամուն, սակայն առաջընթաց ենք գրանցել ազգային ճակատամարտում, բրիտանացի ժողովուրդը կարողացել է կենդանի վահան դառնալ՝ համախմբվելով ազգային առողջապահության համակարգի շուրջ: Վերջին օրերին ես անձամբ եմ տեսել բժիշկների, բուժքույրների և առողջապահության ոլորտում աշխատող բոլոր մարդկանց նվիրվածությունը»,- հավելել է Ջոնսոնը:

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ