Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թրամփը Պուտինին և Սաուդյան միապետին շնորհավորել է «նավթային պատերազմի» դադարեցնելու համար

Թրամփը Պուտինին և Սաուդյան միապետին շնորհավորել է «նավթային պատերազմի» դադարեցնելու համար
13.04.2020 | 13:28

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հրաշալի» է որակել նավթի արդյունահանման ծավալների կրճատման ՕՊԵԿ+-ի նոր գործարքը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդին շնորհավորել է «նավթային պատերազմի» դադարեցման համաձայնության հասնելու կապակցությամբ՝ պնդելով, որ այդ քայլն ԱՄՆ-ում էներգետիկ ոլորտի հարյուր հազարավոր աշխատատեղեր կփրկի:

ԱՄՆ նախագահը Twitter-ում գրել է. «ՕՊԵԿ+-ի հետ նավթային մեծ գործարք է կնքվել։ Սրա արդյունքում ԱՄՆ-ում էներգետիկ ոլորտի հարյուր հազարավոր աշխատատեղեր կփրկվեն։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել և շնորհավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանին: Հրաշալի գործարք էր բոլորիս համար»:

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ