Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների և զոհերի թվում կանշատ հայեր

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների և զոհերի թվում կանշատ հայեր
13.04.2020 | 13:29

Ֆրանսիայում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով վարակվածների և զոհերի թվում կան նաև շատ հայեր՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի «Արմենիա» միության նախագահ, լրագրող Գրիգոր Ամիրզայանը:

«Ապրիլի 12-ի տվյալներով, Ֆրանսիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 93 730 է, մահացածներինը` 13 832: Վարակվածների թվում կան հարյուրավոր հայեր, իսկ վարակի հետևանքով մահացածների թիվը ֆրանսահայ համայնքում 40-50 է»,- ասաց նա` նշելով, որ պաշտոնական տվյալներ չկան ֆրանսահայերի մահացության մասին, և ինքը՝ որպես լրագրող, ամեն օր հետևում է Ֆրանսիայի տարբեր` Փարիզի, Լիոնի, Մարսելի, Գրենոբլի, Նիսի, Վալանսի, Ստրասբուրգի, Թուլուսի և այլ քաղաքների հայ համայնքների կյանքին: Նրա խոսքով` Ֆրանսիայում ընտանիքներ կան, որ չեն ցանկանում ասել, որ իրենց հարազատները մահացել են այդ վարակի պատճառով, կարծես՝ ամոթ է: «Օրինակ` մենք գիտենք, որ Վալանսում 2 մեծահասակ հայեր մահացել են կորոնավիրուսից, և կան 4-5 հոգի, որ վարակակիր են: Ֆրանսիայի հայ համայնքում առաջին հայտնի անձը, որ մահացավ կորոնավիրուսից նախկին նախարար, Անտոնիի նախկին քաղաքապետ, Օ-դը-Սենի նախկին նահանգապետ Պատրիկ Դևեջյանն է: Նա Ֆրանսիայում շատ հայտնի քաղաքական դեմք էր և հայ համայնքի պաշտպաններից»,- ասաց նա:
Ըստ Գրիգոր Ամիրզայանի՝ հայազգի հայտնի անձանցից Ֆրանսիայում կորոնավրուսից մահացել է նաև Գրիգոր Սիմոնյանը (Փարիզ): «Նա ծնվել էր Արֆորվիլ քաղաքում 1932թ., հայտնի էր հայկական ընկերություններում և ակտիվ մասնակցություն ուներ Արֆորվիլի հայ համայնքի կյանքում»,- ասաց նա:


Բելֆորթ քաղաքում կորոնավիրուսից, ըստ Գրիգոր Ամիրզայանի՝ մահացել է Լուի Թեկնայանը, որ քահանա էր: «Նա ծնվել էր 1932թ.: Աշխատում էր ֆրանսիական քրիստոնյա ավետարանական եկեղեցիների շրջանակում: Հայերից մի քիչ հեռու էր, քանի որ Բերֆորթում հայկական համայնք չկա»,- ասաց նա:
Փարիզում հայ համայնքը ևս մեկ հայ կորցրեց` Արամ Նազարյանին, որ եկել էր Հալեպից: «Ֆրանսիայի մի հայկական միության` «Արմեն» կազմակերպության անդաներից (կենտրոնը գտնվում է Լե Մանս քաղաքում) 77-ամյա Էդիկ Վարդանյանը, որ Հայաստանից էր տեղափոխվել Ֆրանսիա 2000թ., ևս մահացել է կորոնավիրուսից»,- պատմեց նա:
Ֆրանսիայում մի քանի հայտնի հայեր, ըստ նրա, նաև վարակվել և ապաքինվել են: «Նրանց թվում է Մարտին Վասալը, որը Մարսելի ընտրություններում քաղաքապետի թեկնածու էր»,- ասաց նա:

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ