Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 2 ծրագրով 10.5 մլրդ դրամ է բաշխվել

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 2 ծրագրով 10.5 մլրդ դրամ է բաշխվել
13.04.2020 | 13:34

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին՝ փոքր ու միջին ձեռնարկություններին վերաբերող ծրագրով արդեն կա բավարարված 205 վարկ՝ 8 մլրդ 851 մլն դրամ գումարով՝ կառավարության այսօրվա արտահերթ նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Բաշխվածությունն ամբողջ հանրապետությունում է, բավական հարթ բաշխված է: Նաև գործունեության ոլորտի առումով էլ լավ բաշխվածություն է՝ հյուրանոցային բիզնես, ռեստորանային, գյուղվերամշակում, առևտուր, առողջապահություն: Ունենք արդեն մերժված հայտեր, մերժումների հիմնական պատճառը չհամապատասխանությունն է մեր դրած չափանիշներին: Նրանք ունեն ժամկետանց հարկային ու վարկային պարտավորություններ»,- նշեց Ջավադյանը: Ըստ ԿԲ նախագահի՝ վարկերի հայտերի քանակը բավական մեծ է, այս պահին կա 691 հայտ, ընդհանուր առմամբ մոտ 39 մլրդ դրամի չափով: Մյուս միջոցառմամբ, որը վերաբերում է գյուղատնտեսությանը, բավարարված հայտերի քանակը 536-ն է, որից 417-ը միկրովարկերն են՝ տրված գյուղացիական տնտեսություններին: Ընդհանուր գումարի չափը՝ 1 մլրդ 606 մլն դրամ է: «Ամբողջությամբ երկու ծրագիրը միասին 10 մլրդ 458 մլն է»,- նշեց ԿԲ նախագահը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ ծրագրերը հաստատում էին, հոռետեսական գնահատականներ կային, որ մարդիկ չեն դիմի, որովհետև իրենց այդպիսի վարկեր ու աջակցություն պետք չեն: «Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ բավական լավ ակտիվություն կա: Եվ ես համոզված եմ, որ առաջիկա օրերին թե գյուղվարկերի, թե բիզնեսին աջակցելու մասով ավելի ակտիվ ցուցանիշներ կունենանք»,- հավելեց վարչապետը:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ