Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արտակարգ դրությունը կերկարաձգի մինչև մայիսի 14-ը

Արտակարգ դրությունը կերկարաձգի մինչև մայիսի 14-ը
13.04.2020 | 13:34

Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մեկ ամսով: Նախատեսվում է 2020-ի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020-ի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից երկարաձգել 30 օրով՝ մինչև 2020-ի մայիսի 14-ը ժամը 17:00-ը ներառյալ ժամկետով: Կառավարությունն այս որոշումը հիմնավորում է նրանով, որ ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման: «Դրա մասին են վկայում 2020-ի ապրիլի 13-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 1039 դեպքերը, որոնցից 211-ն` առողջացած, 14-ը` մահվան ելքով (2020-ի մարտի 16-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 1009), ինչպես նաև այն, որ ՀՀ վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ