Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Դոնալդ Թրամփ. Նավթի արդյունահանման ծավալները օրական կկրճատվեն ոչ թե 10, այլ 20 միլիոն բարելով

Դոնալդ Թրամփ. Նավթի արդյունահանման ծավալները օրական կկրճատվեն ոչ թե 10, այլ 20 միլիոն բարելով
13.04.2020 | 21:23

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ նավթ արդյունահանող պետություններին միավորող կազմակերպությունը` OPEC-ը, և Ռուսաստանը պատրաստ են կտրուկ կրճատել նավթի արդյունահանման ծավալները: Twitter- ում նա գրել է. «OPEC+ խումբը պատրաստ է օրական արդյունահանվող նավթի ծավալները կրճատել ոչ թե 10 միլիոն բարելով, ինչպես նախապես նշվում էր, այլ 20 միլիոնով»:

Մեկ այլ գրառմամբ նա երախտագիտություն է հայտնել Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի ղեկավարներին` նավթի արդյունահանման ծավալների կրճատման բանակցություններում կառուցողական դիրքորոշման համար:
Նավթի արդյունահանման ծավալների կրճատումը թույլ կտա խուսափել վառելիքի գնի հետագա նվազումից՝ կայունացնելով վիճակը միջազգային շուկայում:

Դիտվել է՝ 376

Մեկնաբանություններ