Այսօր հեռախոսով ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ձեռնարկվող միջոցառումները՝ հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նրանք համոզմունք են հայտնել, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանների փակումը չի ազդի երկկողմ և միջազգային ապրանքաշրջանառության ծավալների վրա: «Բացի այդ, նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հնարավոր քայլերը»,- նշված է հաղորդագրության մեջ: