Կորոնավիրուսի համաճարակը Մոսկվայում կարող է գագաթնակետին հասնել արդեն 2 շաբաթից՝ Մոսկվայում խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
Կառավարության անդամների հետ հեռավար խորհրդակցությունն անցկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա չի բացառել, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կարող են ներգրավվել բանակային ստորաբաժանումները: Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցել է 18 հազարից, մահացել է 148 մարդ: