Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ինքը մոտ էր մահվան, երբ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում էր կորոնավիրուսային վարակի հետևանքով: Ապրիլի 12-ին հիվանդանոցից դուրս գալով՝ նա Twitter-ում տեսաուղերձով է հանդես եկել:
«Այսօր ես դուրս գրվեցի հիվանդանոցից: Այդ ընթացքում առողջապահության ազգային համակարգի աշխատակիցները, անկասկած, փրկեցին իմ կյանքը», - ասել է վարչապետը: Նա խոստովանել է, որ 48 ժամ իր վիճակը մնում էր ծանր, և «արդյունքն անկանխատեսելի էր»: Ջոնսոնը շնորհակալություն է հայտնել բոլոր բրիտանացի բժիշկներին, որ պայքարում են Միացյալ Թագավորության բնակիչների առողջության համար հիվանդանոցներում: Վարչապետը անուն առ անուն թվարկել է բոլոր բժիշկներին ու բուժքույրերին, որ իրեն օգնել են: «Մենք կհաղթենք, մեր ազգային առողջապահական համակարգը պետության կենդանի և բաբախող սիրտն է: Նա մարմնավորում է այն լավագույնը, որ կա այս երկրում», - ընդգծել է Բորիս Ջոնսոնը: