Հաջորդ շաբաթվանից պատրաստվում ենք բացել տնտեսական խանութները՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:
«Սահմանափակումները հնարավորինս նվազեցվում են այն ոլորտներում, որտեղ հնարավոր է իրականացնել էֆեկտիվ վերահսկողություն: Օրինակ՝ ծխախոտի արտադրության ոլորտը: Իսկ տեքստիլի ոլորտում սահմաանփակումները կհանվեն միայն հաջորդ շաբաթվանից: Ամբողջ տրամաբանական շղթան կենսական գործունեության տեսակների անխափան աշխատանք է ենթադրում»,-ասաց նա:
Ավինյանի խոսքով՝ սահամնափակումները սոցիալական խնդիրներ են առաջացնում, որոնք լուծվում են կառավարության նոր որոշումներով: