Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իրանը շահել է 1,6 մլրդ դոլարի դատը

Իրանը շահել է 1,6 մլրդ դոլարի դատը
13.04.2020 | 21:31

Իրանը շահել է 1,6 միլիարդ դոլարի դատը, որ 8 տարի «սառեցված» էին Լյուքսեմբուրգում՝ ԱՄՆ-ի պահանջով՝ ապրիլի 13-ին Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի նիստում հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին:

«Երկիրն իրավական հաղթանակ է տարել երկար ժամանակ Լյուքսեմբուրգում ԱՄՆ-ի պահանջով «սառեցված» 1,6 միլիարդ դոլարի չափով իր ակտիվների գործով»,-տեղեկացրել է Իրանի նախագահը: Խոսքը 2012-ի գործի մասին է, երբ նյույորքյան դատարանը պարտավորեցրել էր Իրանին 7 միլիարդ դոլար վճարել 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ կապված «Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներին օգնելու և նրանց սեփական տարածքով ճանապարհ տալու համար»: Իրանը չէր ընդունել իրեն ներկայացված մեղադրանքներն ու հրաժարվել էր որևէ գումար վճարել:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ