87 տարեկանում կորոնավիրուսից մահացել է ֆրանսիացի դերասան Մորիս Բարիեն, որ նկարահանվել է աստղերի՝ Ալեն Դելոնի, Ժան Պոլ Բելմոնդոյի, Պիեր Ռիշարի հետ: Դերասանի մահվան լուրը հրապարակել է Figaro-ն:
«Մորիս Բարիեն, որ հայտնի է կինոյում և թատրոնում բազմաթիվ երկրորդական դերերով, մահացել է այս հանգստյան օրերին: Նա 87 տարեկան էր»,-տեղեկացնում է պարբերականը: Բարիեի աշխատանքները կինոյում և թատրոնում հաշվվում են տասնյակներով. նա մարմնավորել է գործակալ Շապերոնին «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը» ֆիլմում, խաղացել է հյուրանոցատիրոջ դերը «Հայրիկները» ֆիլմում, ոստիկանության կոմիսարին է մարմնավորել «Փախստականները» ֆիլմում: