Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իսպանիայում տնտեսության մի մասը կվերսկսի աշխատանքը

Իսպանիայում տնտեսության մի մասը կվերսկսի աշխատանքը
13.04.2020 | 21:36

Իսպանիայում երկու շաբաթվա կարանտինից հետո՝ ապրիլի 13-ին իրենց աշխատանքն են վերսկսում այն ձեռնարկությունները, որ կապ չունեն կրիտիկական ենթակառուցվածքների հետ: Կարանտինը կշարունակվի, մարտի 14-ին փակ կմնան դպրոցները, ռեստորաններն ու բարերը, մարզական և մշակութային հաստատությունները։

Կարանտինային սահմանափակումների թուլացման ֆոնին անվտանգության այլ միջոցառումներ կձեռնարկվեն։ Ոստիկանությունն աշխատանքի հասնելու համար հասարակական տրանսպորտից օգտնվողներին 10 միլիոն դիմակ կբաժանի: Աշխատանքը վերսկսած ձեռնարկությունների համար «անվտանգության մասին արձանագրություն» կհրապարակվի: Գործատուներին կոչ արվի հնարավորության սահմաններում երկարաձգել հեռավար աշխատանքային ռեժիմը: Մարդկանց խորհուրդ է տրվել ախտահանել տնից դուրս հանված ապրանքները՝ ակնոցն ու հեռախոսը։ Իշխանությունները և բժիշկները միակարծիք չեն՝ վաղ չէ՞ր նման որոշում կայացնելը։

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ