Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ազգային ժողովն ավարտեց արտակարգ դրության իրավական ռեժիմը երկարաձգելու հարցի քննարկումը

Ազգային ժողովն ավարտեց արտակարգ դրության իրավական ռեժիմը երկարաձգելու հարցի քննարկումը
13.04.2020 | 21:39

Ազգային ժողովում ավարտվեց երկրում արտակարգ դրության իրավական ռեժիմը 30 օրով երկարաձգելու հարցի քննարկումը։ Կառավարության որոշման վերաբերյալ առաջարկների նախագիծ էր ներկայացրել միայն ԼՀԿ-ն, որը չընդունվեց` 14 կողմ, 77 դեմ և 15 ձեռնպահ ձայներով։ Խմբակցությունն առաջարկել էր արտակարգ դրության օրերին թույլատրել ավտոբուսների և մետրոպոլիտենի աշխատանքը, վերաբացել շինանյութի, տնտեսական, սպորտային խանութները, արհեստագործական նշանակության կետերը։ Թույլատրել միջմարզային ուղևորափոխադրումները` գյուղատնտեսական և շինարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Վերաբացել մեքենաների տեխնիկական սպասարկման կետերը, պրոթեզավորման կենտրոնները և այլն։

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ