Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Տիգրան Ավինյան. Մենք չենք ասել, որ աջակցության ծրագրերն այսքանով ավարտվել են

Տիգրան Ավինյան. Մենք չենք ասել, որ աջակցության ծրագրերն այսքանով ավարտվել են
13.04.2020 | 21:40

«Մենք չենք ասել, որ աջակցության ծրագրերն այսքանով ավարտվել են, մենք ընդամենն ասում ենք, որ այս փուլում աջակցությունը տրվում է այս տեսակի գործունեություններին, իրենց հարկային ու վարկային պարտականությունները պատշաճ կատարած սուբյեկտներին, գրանցված աշխատողներին»,- ԱԺ հատուկ նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ, այո, չգրանցված աշխատողներ կան Հայաստանում, բայց նրանց տեղորոշելու համար կառավարությունը չունի գործիք:«Հետևաբար, մենք այդ անձանց պետք է թիրախավորենք սոցիալական ծրագրերով: Եվ կարծում եմ, որ այս մեթոդը հնարավորություն կտա թիրախավորել այն անձանց, որոնց կյանքը վատանում է: Կարծում եմ՝ սոցիալական ծրագրերով մենք այդ խնդիրների լուծումները կտանք»,- հավելեց նա: Ըստ Ավինյանի՝ պետք է մեխանիզմներ ստեղծվեն, որ ՊԵԿ-ը ունենա տվյալներ այն անձանց շրջանակի մասին և այն տնտեսվարողների մասին, ովքեր ունեցել են չգրանցված աշխատակիցներ: «Դա չի նշանակում պարտադիր, որ այդ տնտեսվարողների կամ այդ անձանց նկատմամբ որևէ տուգանքներ են կիրառվելու»,- նշեց նա:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ