Տեսանելի ապագայում պարենի ծայրահեղ խնդիրներ չենք ունենալու Հայաստանում, ԱԺ հատուկ նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Միանշանակ կան որոշակի գնային տատանումներ: Բայց այնուամենայնիվ, եթե որոշակի ապրանքատեսակների վերլուծություն ենք անում և եթե համեմատում ենք 2018 թվականի հետ, մենք կտեսնենք, որ էական գնային նվազումներ են եղել առաջին անհրաժեշտության ապրանքների գծով»,- ասաց Ավինյանը: Ըստ նրա՝ արտարժույթի տատանումներն ու շուկայի լոգիստիկ խնդիրները, այդուհանդերձ, բերում են գների որոշակի տատանումների: