Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բաբկեն Թունյան. Այս ճգմաժամի դասերից մեկն է լինելու, որ սրանից հետո աշխատողներին գրանցեն

Բաբկեն Թունյան. Այս ճգմաժամի դասերից մեկն է լինելու, որ սրանից հետո աշխատողներին գրանցեն
13.04.2020 | 21:42

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ԱԺ հատուկ նիստում անդրադարձավ չգրանցված աշխատողներին աջակցելու մասին հարցին:

«Պետությունն ըստ էության չի կարողանում նույնականացնել չգրանցված աշխատողներին: Այսինքն՝ պետությունը չի կարող իմանալ՝ մարդն աշխատում է, թե չի աշխատում: Պետությունը կարող է նույնականացնել գրանցված աշխատող չունեցողներին, հետո նայել տեսնել, թե այդ գրանցված աշխատող չունեցողներից ովքեր են, որ առավել սոցիալապես խոցելի վիճակում են գտնվում, ինչը հիմա էլ արվում է: Եվ հաստատված մի քանի սոցիալական ծրագրերով այդ մարդկանց մաքսիմալ հասցեական աջակցություն է ցուցաբերվում»,- ասաց նա:


ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասել էր, որ կա մեխանիզմ, որով կարելի է նույնականացնել չգրանցված աշխատողներին: «Եթե կա նման մեխանիզմ, պատճառներ չկա չաշխատեցնելու, պարոն Մելքումյան: Եվ ես ինքս էլ կփորձեմ ավելի արագացնել պրոցեսը: Այն կարծիքը, որ շատ չգրանցված աշխատողներ մեղավոր չեն, որ իրենց գործատուները իրենց չեն գրանցում, մեղքի որոշակի բաժին ամեն դեպքում ունեն, բայց ես էլ եմ համաձայն, որ իրենց պետք է աջակցություն ցույց տալ: Բայց այստեղ ամենացավալին այն է, որ երբեմն մեղադրանքներ են հնչում այն մարդկանցից, խոսքը դահլիճում առկա ելույթների մասին չէ, այլ ընդհանրապես մեղադրանքներ են հնչում մարդկանցից, ովքեր ունեն մի քանի տասնյակ չգրանցված աշխատակիցներ: Եվ ամենաշատն իրենք են չգրանցված աշխատողների շահերի մասին մտածում: Եթե այդպես է, ուրեմն պետք է առաջնահերթ իրենք այդ աշխատողներին գրանցեին, որովհետև պետությունը պարզապես տեխնիկական հնարավորություն չունի անգամ ցանկության դեպքում աջակցելու: Դրա համար սա այս ճգմաժամի դասերից մեկն է լինելու, որ սրանից հետո աշխատողներին գրանցեն»,- ասաց Թունյանը:

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ