Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլը 13 օր է

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլը 13 օր է
13.04.2020 | 21:43

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլն այս պահին մոտեցել է 13 օրվան՝ ԱԺ հատուկ նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեցրեց, որ 4 օր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրվան: Նա հետաքրքրվեց, թե վերջին 4 օրվա տեմպի դինամիկան ինչպիսին է: «Կրկնապատկման 10-օրյա ցիկլը վերջին 4 օրերի ընթացքում փոփոխվել է, և ցուցանիշն ավելի է բարելավվել: Այս փուլում կրկնապատկման ցիկլը մոտավորապես 13 օր է: Եթե ցուցանիշները պահպանվեն, դեպքերի կրկնապատկումը կլինի 13-օրյա ժամանակահատվածում»,-ասաց Ավինյանը:

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ