Այսօր Արցախում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: 280 ընտրատեղամասերը բացվեցին և քվեարկությունը սկսվեց ժամը 8-ին: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մրցում են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
Առաջին փուլում՝ մարտի 31-ին, Հարությունյանը հավաքեց ձայների 49,2 տոկոսը, Մայիլյանը՝ 26,4 տոկոսը: Առաջին փուլից հետո Մայիլյանը կոչ արեց ընտրողներին չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը: