Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռիո Դե Ժանեյրոյի Հիսուս Քրիստոսի արձանը ներկայացրել են բժշկական խալաթով՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին

Ռիո Դե Ժանեյրոյի Հիսուս Քրիստոսի արձանը ներկայացրել են բժշկական խալաթով՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին
14.04.2020 | 12:39

Ռիո Դե Ժանեյրոյի խորհրդանիշ համարվող Հիսուս Քրիստոսի արձանի միջոցով աշխարհի բժիշկներն աջակցություն են ստացել: Հուշարձանը ներկայացրել են բժշկական խալաթով: Ըստ «Globo» հեռուստաալիքի՝ ակցիայի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել աշխարհի բժիշկներին:

Արձանի վրա պորտուգալերենով, իսպաներենով, անգլերենով, գերմաներենով, իտալերենով, չինարենով, ֆրանսերենով, արաբերենով և ռուսերենով գրվել է «շնորհակալություն» բառը: Արձանը լուսավորել են COVID-19-ից առավելագույնը տուժած երկրների դրոշների գույներով՝ ԱՄՆ, Իսպանիա, Իտալիա, Չինաստան և հենց Բրազիլիա:

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ