Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Երեկվա դրությամբ ունենք կորոնավիրուսի առողջացման 54 դեպք

Նիկոլ Փաշինյան. Երեկվա դրությամբ ունենք կորոնավիրուսի առողջացման 54 դեպք
14.04.2020 | 12:43

Երեկ անցկացվել է 685 թեստ, որից դրական է եղել 28-ը: Շատ կարևոր վիճակագրություն ունենք, առաջին անգամ մեր դրական դեպքերը գրեթե կրկնակի քիչ են, քան առողջացած դեպքերը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկվա դրությամբ մենք 54 առողջացման դեպք ենք ունեցել, այսօր ունենք 786 ակտիվ դեպք, ակտիվ դեպքերի որոշակի նվազում ունենք. սա էլ է առաջին անգամ, երբ օրվա արդյունքով ոչ թե մեր վարակակիր պացիենտների թիվն աճում է, այլ նվազում է: Ունենք նաև վատ նորություն. արձանագրվել է երկու մահվան դեպք: Մահվան դեպքերի միջին տարիքը 74,8 է: Ընդհանուր առմամբ, մենք ավելի շատ լավ լուրեր ունենք, քան վատ լուրեր»,- ասաց նա: Վարչապետն ընդգծեց, որ այս ամենն ասում է ոչ թե նրա համար, որ զգոնությունը թուլանա, այլ ուզում է ընդգծել, որ այս վիճակը թույլ է տալիս ասելու, որ ունենք հնարավորություն ջարդելու վարակի ողնաշարը: «Հիմա շատ մեծ բան է կախված յուրաքանչյուրիս պատասխանատվությունից: Ինչպես գիտեք՝ պարետի որոշմամբ տասնյակ հազար մարդկանց թույլ ենք տվել վերադառնալ աշխատանքի, այս փուլում կարևորում եմ գործատուների պատասխանատվությունը, թե որքանով են նրանք ապահովում իրենց իսկ ընկերությունների աշխտողների վարակման հնարավորությունները նվազագույնի հասցնելու համար, սա չափազանց կարևոր է»,- ընդգծեց նա: Փաշինյանը կոչ արեց գործատուներին՝ ձեռնարկել առանձնահատուկ հակահամաճարակային միջոցառումներ, որ այս օրերի նկատված դրական դինամիկն ոչ միայն պահպանվի, այլև ամրապնդվի:

«Պետք է այնպես անել, որ վարակի պիկը լինի թիկունքում և ոչ թե առջևում, մանավանդ որ հիմա եղանակները լավանում են, և շուտով հույս ունեմ՝ երևանյան շոգերն արագ կվերադառնան, որոնք ըստ մասնագետների՝ ոչ հարյուր տոկոս երաշխավորությամբ, բայց նախնական գնահատմամբ, պետք է դրական ազդեցություն ունենան համավարակի ընթացքը դանդաղեցնելու առումով: Այս գործոնների համադրմամբ՝ հույս ունենք, որ մենք կկարողնանք իրավիճակը լրջորեն փոխել»,- ասաց նա:

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ