Ֆրանսիայի INRAP ազգային ինստիտուտի աշխատակիցները պեղումներ են կատարել հին հռոմեական սրբավայրի ավերակներում և հայտնաբերել են մետաղական զինվորական տափաշիշ:
The History Blog-ը գրում է, որ մ.թ.ա. 4-րդ դարի սրբավայրը հայտնաբերվել է երկրի հարավարևելյան շրջանում՝ առևտրային տարածքի մոտակայքում: Պեղումների ժամանակ հին հռոմեական դարաշրջանին պատկանող 3 փոքր տաճարի ավերակներ են հայտնաբերվել: Դրանցում այլ իրեր էլ են գտնվել՝մետաղադրամներ, կերամիկական իրեր և արձանիկներ: Տաճարների շուրջը գտնվող 42 փոս է հայտնաբերվել՝ զոհաբերության իրերով: Պեղումներն այս շրջանում սկսվել էին 2016-ին դպրոցի շինարարության ժամանակ հնագույն ստորգետնյա կառույցների հայտնաբերումից հետո: