Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 98 մարդ՝ Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։ Նրա տվյալներով, մեկ օրում 34,456 թեստերի արդյունքում հաստատվել է վարակման 4,093 նոր դեպք։ Գրանցվել է մահվան 98 դեպք, ապաքինվել է 511 մարդ, կորոնավիրուսից ապաքինվել է 3,957 հիվանդ։ 1,786 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 61,049 դեպք և մահվան 1,296 դեպք։