Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էրդողանը չի ընդունել ՆԳ նախարարի հրաժարականը

Էրդողանը չի ընդունել ՆԳ նախարարի հրաժարականը
14.04.2020 | 12:48

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի հրաժարականի դիմումը։ Սոյլուն հրաժարական էր տվել պարետային ժամ մտցնելու որոշման քննադատությունների պատճառով։ Էրդողանի աշխատակազմից հայտնել են, որ նախարարը շարունակում է աշխատանքը՝ Սոյլուն մեծ ներդրում ունի հակաահաբեկչական պայքարում և արևելքում երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում։


Թուրքիայի 30 քաղաքներում և մեկ նահանգում պարետային ժամ էր մտցվել։ Անսպասելի որոշումը մարդկանց կուտակումներ էր առաջացրել խանութների մոտ, որ քննադատվել էր կորոնավիրուսի համավարակի պայմաններում։

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ