ԱՄՆ-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ուղղվող ֆինանսավորման հնարավոր դադարեցման մասին որոշումը կկայացնի շաբաթվա վերջին՝ հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ճեպազրույցում:
«Մենք դա կքննարկենք շատ շուտով, և կլինի զեկույց: Ես գոհ չեմ ԱՀԿ-ից»,- ասել է Թրամփը: Ապրիլի 10-ին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ մոտ օրերին ամերիկյան կառավարությունը հայտարարություն կանի ԱՀԿ-ի ֆինանսավորման վերաբերյալ: Մի քանի անգամ ԱՄՆ նախագահը քննադատել է ԱՀԿ-ի գործունեությունը: Թվիթերում նա գրել էր, որ այդ կազկերպությունը «հիմանականում ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կողմից, սակայն կենտրոնանում է Չինաստանի վրա: Ավելի ուշ լրագրողների հետ հանդիպմանը Թրամփը նշել էր, որ Վաշինգտոնում դիտարկում են ԱՀԿ-ին ուղղվող ֆինանսավորման հնարավոր դադարեցման հարցը: